Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i182380-Հայաստանն_ու_Իրանը_հուշագիր_են_ստորագրել_ականազերծման_ոլորտում_համագործակցության_մասին
Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2022 18:09 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին

Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի ղեկավար Վաղինակ Սարգսյանը Թեհրանում այցելել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության վարչություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ tasnimnews.com-ը գրում է, որ կողմերն ականազերծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով: