Իրանը դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության
https://parstoday.ir/hy/news/iran-i182666-Իրանը_դեմ_է_տարածաշրջանի_սահմանների_ցանկացած_փոփոխության
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2022 03:28 Asia/Tehran
  • Իրանը դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:

Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով հարավային Կովակսում տեղի ունեցած որոշ իրադարձությունների մասին լուրերին ու ապացույցներին, նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանումս ահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:

Նա ասել է. «Իրանը պատրաստ է  Ադրբեջանի և Հայաստանի  իշխանությունների հետ խորհրդակցություններրի միջոցով  օգնել  տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով»։

Հանդիպմանն Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադառնալով  երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրներին, ընդգծել է  երկկողմ խորհրդակցությունների և համագործակցության անհրաժեշտությունը:

Հերքելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները, Բայրամովն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը՝ ներտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի հետ տարածքային և սահմանային վեճերի արագ լուծման հարցում։