Սեպտեմբեր 24, 2022 07:14 Asia/Tehran
  • Թեհրանում Շվեդիայի գործերի  հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Ստոկհոլմում Իրանի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո, Թեհրանում Շվեդիայի գործերի հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ:

Նախարարությունում Շվեդիայի գործերի  հավատարմատարին է փոխանցվել Իրանի  խիստ բողոքն այս դաժան հարձակման  ժամանակ Վիեննայի կոնվենցիայի հիմամբ Շվեդիայի ոստիկանության կողմից անվտանգության համարժեք միջոցներ չձեռնարկելու  կապակցությամբ:

Շվեդիայի գործերի  հավատարմատարի ափսոսանք է հայտնել դեպքի կապակցությամբ և նշել, որ իրավիճակի մասին տեղյակ կպահի իր երկրի կառավարությանը։

Բրյուսելում Իրանի դեսպանատան դեմ իրականացված հարձակումից հետո նույնպես ԻԻՀ ԱԳՆ-ն և Բրյուսելում ԻԻՀ դեպսանատունը խիստ բողոք են հայտնել դեպքի կապակցությամբ, ընդգծելով, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն, այդ երկրի կառավարությունը պատասխանատվություն է կրում դիվանագիտական վայրերի անվտանգության ապահովման հարցում:

Պիտակ