Իրանի ԱԳՆ խոսնակ. Աշխարհը չի մոռացել Կանադայում զանգվածային գերեզմանների հայտնաբերման խայտառակությունը
Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Աշխարհը չի մոռացել շուրջ մեկ տարի առաջ Կանադայում զանգվածային գերեզմանների հայտնաբերման խայտառակ դեպքը»:
Հինգշաբթի օրը, Իրանի ներքին հարցերին Կանադայի կառավարության միջամտություններից հետո, Իրանի ԱԳՆ խոսնակն Նասեր Քանանի Չաֆին իր ինստագրամյան էջում գրել է.«Երբ մարդու իրավունքները դառնում են խաղալիք և այլոց վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք, գերիշխող համակարգի լրատվական կայսրությունը օգնում է մարդու իրավունքների համակարգված խախտման մեջ մեղադրվողին հայտնվել պահանջատերերի դիրքում»։
Քանանի Չաֆին գրել է.«Այլ երկրների մասին խոսելը և ուրիշների դեմ ենթադրյալ խնդիրների հետևում թաքնվելը չի փոխում այն փաստը, որ ԱՄՆ կառավարության ամենամոտ և մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ դաշնակիցներից մեկի վկայականում առկա է մանկասպանություն ու մարդու իրավունքների անտեսում»:
Երկուշաբթի օրը, Կանադայի ԱԳ նախարարը հայտնել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահամանելու և Մահսա Ամինիի մահվան պատրվակով խռովարարներին աջակցելու մասին:
Կանադական Global News կայքի փոխանցմամբ՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, Մահսա ԱՄինիի մահվան պատրվակով հայտարարել է, որ Կանադայի կառավարությունը նոր պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ։