Մուսավի. Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը կարևորում է Հյուսիս-Հարավ միջանցքի դերը
Բաքվում Իրանի դեսպանը ասել է.«Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարողությունների օգտագործումը երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ համագործակցությամբ, կարող է ապահովել Ռուսաստանից և այլ երկրներից գյուղատնտեսական ապրանքների տեղափոխումն այլ շուկաներ»:
ԻՍՆԱ-ի այսօրվա հաղորդման համաձայն, Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին, Բաքվում հացահատիկի արտադրության և փոխադրման համագումարի ընթացքում ասել է «Իրանը որպես տարածաշրջանային և գլոբալ տարանցիկ առանցք, պատրաստ է զարգացնելով իր ենթակառուցվածքները, ներառյալ սիլոսները, պահեստները և երկաթուղային ու ճանապարհային տրանսպորտային ցանցերը, իր բոլոր հնարավորություններով համագործակցել այլ երկրների հետ՝ հեշտացնելու հացահատիկի և գյուղատնտեսական այլ արտադրանքների տարանցումը Ռուսաստանից Պարսից ծոց և ավելի հեռու»:
Մուսավին ասել է.«Վերջերս, Շանհայի պայմանագրին Իրանի լիարժեք միանալուց հետո, նոր հնարավորություններ են ստեղծվել Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքներով հացահատիկի և այլ ապրանքների տարանցման ոլորտում տարածաշրջանային ավելի լավ ու սերտ համագործակցության համար»: