Թաիլանդում Իրանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել կրակոցների հետևանքով տուժածներին
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը մի ուղերձով ժողովրդի ու կառավարության անունից իր ցավակցությունն է հայտնել բարեկամ Թաիլանդի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։
Առնվազն 30 մարդ է զոհվել Թաիլանդի հյուսիս-արևելքում մանկապարտեզի վրա զինված հարձակման հետևանքով:
Թաիլանդի ոստիկանությունը հայտարարել է, որ հինգշաբթի օրը զինված անձը հարձակվել է մանկապարտեզի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ 23 երեխա։
ԻՍՆԱ-ի համաձայն, Բանգկոկում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է.«Այս ծանր իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր տուժել են այս միջադեպից և մաղթում առողջություն և ապաքինում վիրավորներին»։