Թեհրանի Էվին բանտի հրդեհը մարվել է
Հոկտեմբեր 16, 2022 11:18 Asia/Tehran
Իրանի Արդարադատության նախարարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Թեհրանի Էվին բանտի կարի արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է։
Ըստ այս հաղորդման՝ հրդեհը բռնկվել է շաբաթ երեկոյան՝ արտադրամասում մի խումբ բանտարկյալների միջև տեղի ունեցած կոնֆլիկտից հետո։
Հրդեհից անմիջապես հետո գործի է դրվել բանտի կանոնակարգը՝ իրավիճակը վերահսկելու համար, բանտում տեղակայված հրշեջ կայանն անմիջապես սկսել է հրդեհաշիջման աշխատանքները և հրդեհը մեկուսացվել է:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ բանտում իրավիճակը կայունացնելու համար, օգնության են հասել ոստիկանները:
Բանտարկյալների միջև կոնֆլիկտը հարթվել է:
Պիտակ