Շուտով Իրանի և Ռուսաստանի միջև կստեղծվի SWIFT-ի նման համակարգի
https://parstoday.ir/hy/news/iran-i184672-Շուտով_Իրանի_և_Ռուսաստանի_միջև_կստեղծվի_swift_ի_նման_համակարգի
Իրանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև SWIFT-ի նման համակարգը կգործարկվի մոտ ապագայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2022 12:59 Asia/Tehran
  • Շուտով Իրանի և Ռուսաստանի միջև  կստեղծվի SWIFT-ի նման համակարգի

Իրանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև SWIFT-ի նման համակարգը կգործարկվի մոտ ապագայում։

Անդրադառնալով առաջիկա երկու շաբաթներին Ռուսաստանում կայանալիք Իրանի և Ռուսաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստին, Ռուստամ Ժիգանշինն ասաց, որ այս հանդիպմանը, որը տեղի կունենա երկու երկրների  կաբինետների անդամների միջև, կարևոր որոշումներ կընդունվեն: Իրանի և Ռուսաստանի միջև կստեղծվի SWIFT -ի նման համակարգ, և երկու երկրների միջև վերջնական համաձայնության դեպքում Իրանի և Ռուսաստանի միջև ֆինանսական փոխանակման այս համակարգը կգործարկվի և կսկսի գործել առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում:

Թեհրանի պալատի գյուղատնտեսության և փոխակերպվող արդյունաբերության հանձնաժողովի ղեկավար Քավեհ Զարգարանը անդրադառնալով վերջին հինգ տարում Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը, ասել է,որ  Իրանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը հինգ տարի առաջ 285 մլն դոլարից անցյալ տարի հասել է 570 մլն դոլարի։