Ամիր Աբդուլլահյան. Մենք դեմ ենք պատերազմին
https://parstoday.ir/hy/news/iran-i184806-Ամիր_Աբդուլլահյան._Մենք_դեմ_ենք_պատերազմին
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է պատերազմին և պատերազմի կողմերից որևէ մեկին զինելուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2022 04:32 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյան. Մենք դեմ ենք պատերազմին

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է պատերազմին և պատերազմի կողմերից որևէ մեկին զինելուն։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Խորվաթիայի արտաքին գործերի և Եվրոպայի նախարար Քարդան Գերլիխ Ռոդմանին հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր և կարևորել երկկողմ համագործակցության խորացումը։

Անդրադառնալով Ուկրաինայի վերջին իրադարձություններին և այս երկրի որոշ պաշտոնյաների պնդումներին, թե տարիներ առաջ Ռուսաստանին մատակարարված իրանական անօդաչու սարքերն օգտագործվել են այդ երկրի պատերազմում, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք կտրականապես դեմ ենք  պատերազմին և պատերազմի ցանկացած կողմին զինելուն: Մենք Կիևի իշխանություններից պահանջել ենք ապացույցներ տրամադրել  պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ»։

Նա նշել է, որ  Իրանը երկար տարիներ պաշտպանական ոլորտում համագործակցություն է ունեցել Ռուսաստանի հետ, սակայն չի աջակցել Ուկրաինայի դեմ պատերազմին և իրանական զենքերից որևէ մեկը չի տրամադրել Մոսկվային՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառվելու համար։