Ամիր Աբդուլլահյան. Մենք դեմ ենք պատերազմին
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է պատերազմին և պատերազմի կողմերից որևէ մեկին զինելուն։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Խորվաթիայի արտաքին գործերի և Եվրոպայի նախարար Քարդան Գերլիխ Ռոդմանին հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր և կարևորել երկկողմ համագործակցության խորացումը։
Անդրադառնալով Ուկրաինայի վերջին իրադարձություններին և այս երկրի որոշ պաշտոնյաների պնդումներին, թե տարիներ առաջ Ռուսաստանին մատակարարված իրանական անօդաչու սարքերն օգտագործվել են այդ երկրի պատերազմում, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք կտրականապես դեմ ենք պատերազմին և պատերազմի ցանկացած կողմին զինելուն: Մենք Կիևի իշխանություններից պահանջել ենք ապացույցներ տրամադրել պատերազմում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ»։
Նա նշել է, որ Իրանը երկար տարիներ պաշտպանական ոլորտում համագործակցություն է ունեցել Ռուսաստանի հետ, սակայն չի աջակցել Ուկրաինայի դեմ պատերազմին և իրանական զենքերից որևէ մեկը չի տրամադրել Մոսկվային՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառվելու համար։