Իրանն արձագանքել է Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ների վաճառքի վերաբվերյալ հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i184814-Իրանն_արձագանքել_է_Ռուսաստանին_իրանական_ԱԹՍ_ների_վաճառքի_վերաբվերյալ_հայտարարություններին
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ​​ներկայացուցիչն ասել է. «Իրանի դեմ քաղաքական արշավն ու ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածումարդյուքն չեն ունենա»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2022 07:34 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ների վաճառքի վերաբվերյալ հայտարարություններին

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ​​ներկայացուցիչն ասել է. «Իրանի դեմ քաղաքական արշավն ու ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածումարդյուքն չեն ունենա»։

Ամիր Սաիդ Իրվանին հերքել է Իրանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ներ վաճառելու մասին լուրերը, որոնք ըստ այդ լուրերի, կիրառվել են Ուկրաինայի պատերազմում: Նա նշել է, որ այդ պնդումները կապ չունեն 2231 բանաձևի հետ:

Հայտարարելով, որ Իրանը դեմ է պատերազմին և հակամարտություններին, Իրվանին ասել է. «Իրանը, որպես ութ տարվա ագրեսիա և պարտադրված պատերազմ ապրած երկիր, շարունակաբար աջակցել է խաղաղությանը և Ուկրաինայում պատերազմի անհապաղ դադարեցմանը»։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը հավելել է. «Մենք մշտապես ընդգծել ենք, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պետք է  հարգեն կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ներառյալ՝ ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը»: 

Իրվանին հիասթափություն է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամում որոշ երկրներ միայն հետևում են իրենց  քաղաքական  նպատակներին։