Ամիր Աբդոլլահյան. Ուկրաինայի դեմ զենք և ԱԹՍ-ներ ուղարկելը մեր քաղաքականությունը չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i184840-Ամիր_Աբդոլլահյան._Ուկրաինայի_դեմ_զենք_և_ԱԹՍ_ներ_ուղարկելը_մեր_քաղաքականությունը_չէ
Իրանի ԱԳ նախարարն անհիմն է համարել իրանական հրթիռներ Ռուսաստան ուղարկելու և դրանք Ուկրաինայի դեմ օգտագործելու մասին պնդումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2022 12:30 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Ուկրաինայի դեմ զենք և ԱԹՍ-ներ ուղարկելը մեր քաղաքականությունը չէ

Իրանի ԱԳ նախարարն անհիմն է համարել իրանական հրթիռներ Ռուսաստան ուղարկելու և դրանք Ուկրաինայի դեմ օգտագործելու մասին պնդումները:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում  հայտնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելի հետ, գրել է.««Այսօր ես հիշեցրեցի Ջոզեպ Բորելին, որ մեր հստակ քաղաքականությունը դեմ է  Ուկրաինայում ընթացող պատերազմին և դրա սրացմանը»։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն  ընդգծել է.«Իրանական հրթիռներ Ռուսաստան ուղարկելու և դրանք Ուկրաինայի դեմ օգտագործելու մասին պնդումներն  անհիմն են։ Մենք պաշտպանական համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ, բայց հաստատ մեր քաղաքականությունը չէ Ուկրաինայի դեմ զենք ու անօդաչու թռչող սարքեր ուղարկելը»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքելով Ուկրաինայի արևելյան շրջանների կողմից օգնություն խնդրելու և այդ երկրի անվտանգության վերաբերյալ առկա մտահոգությունների նկատմամբ ՆԱՏՕ-ի ցուցաբերած անտարբերությանը,  2022 թվականի փետրվարի 24-ին հարձակվեց Ուկրաինայի վրա: