Գեներալ-մայոր Մուսավի. Իրանի ժողովրդի զգոնությունը ձախողել է թշնամու դավադրությունը
ԻԻՀ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Արմուտքի և թշնամիների տապալման գաղտնիքն իրանի ժողովրդի զգոնությունն ու տեղեկացվածությունն էր տարբեր դավադրությունների նկատմամբ։
Բանդար Աբբասում (Իրանի հարավ) տեղակայված բանակի օդուժի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցին շրջանակում գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ասել է. «Ժողովրդի թշնամիները՝ հանցավոր ամերիկյան կառավարության և Սիոնիստական կեղծ ռեժիմի գլխավորությամբ, ձգտում են կանխել կամ դանդաղեցնել իսլամական Իրանի առաջընթացը»։
Գեներալ-մայոր Մուսավին հավելե; է. «Երիտասարդներին ճշմարիտ ուղուց շեղելը և սերունդների միջև տարաձայնություններ սերմանելը, էթնիկ խմբերի, գիլդիաների, կուսակցությունների, կրոնների և ցեղերի միջև խռովություն ու տարանջատում ստեղծելը, ամերիկյան և սիոնիստական հետախուզական և ուսումնական կենտրոնների ծրագրերից են»: