Ամիր Աբդոլլահյան. Մենք Հայաստանի անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i184946-Ամիր_Աբդոլլահյան._Մենք_Հայաստանի_անվտանգությունը_համարում_ենք_մեր_անվտանգությունը
Ընդգծելով Թեհրանի և Երևանի միջև երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է. «Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր և տարածաշրջանի անվտանգությունը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2022 14:17 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Մենք Հայաստանի անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը

Ընդգծելով Թեհրանի և Երևանի միջև երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է. «Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր և տարածաշրջանի անվտանգությունը»։

ԻԻՀ և ՀՀ ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Արարատ Միրզոյանի ներկայությամբ, հոկտեմբերի 21-ին Հայաստանի Կապան քաղաքում պաշտոնապես բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։

Արարողության ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծելով, որ Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր և տարածաշրջանի անվտանգությունը, հավելել է. «Մեր քաղաքականությունն է հարգել երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և Երևանում Իրանի դեսպանատան իմ գործընկերները փորձում են մեծացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը»։

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Սյունիքի մարզը հյուսիս-հարավ հիմնական միջանցքներից մեկն է, և մենք Հայաստանը համարում ենք Հյուսիս-Հարավ կարևոր տարանցիկ հատվածներից մեկը, և կհամագործակցենք Երևանի հետ՝ ամրապնդելու և զարգացնելու այս տարանցիկ երթուղին և արագացնելու բեռնափոխադրումները»:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ողջունելով Իրանի պատվիրակությանն, ասել է. «Իրանը միշտ եղել է և կլինի Հայաստանի գործընկերը, և մեր համագործակցությունը քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում է, որը, հուսով եմ, ավելի կընդլայնվի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացմամ: Իրանի և Հայաստանի ժողովուրդների շփումը ջերմ հարաբերությունների ցուցանիշ է, որպեսզի երկու երկրները լինեն բարեկամներ և օգնեն տարածաշրջանի անվտանգության հաստատմանը»:

Շնորհավորելով Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսին, միրզոյանն  ընդգծել է. «Համոզված եղեք, որ  առաքելությունը հաջող իրականացնելու համար մշտապես կստանաք  Հայաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությունը»։