Իրանի և Սիրայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i185084-Իրանի_և_Սիրայի_ԱԳ_նախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային ասպարեզում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2022 08:07 Asia/Tehran
  • Իրանի և Սիրայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային ասպարեզում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կիրակի օրը Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ հեռախոսազրույցում ընդգծել է.-«Քաղաքական և քարոզչական ճնշումները չեն կարող խանգարել անկախության, առաջադիմության ու արժանապատվության ուղղությամբ ընթանալու, տարածաշրջանի երկրների կայունությանն ու անվտանգությանն աջակցելու, օտարերկյա միջամտություններին  և սիոնիստական օկուպանտ ռեժիմի ոտնձգություններին  ընդդիմանալու Իրանի ժողովրդի և կառավարության վճռականությունը  և Իրանի ժողովուրդը իր զգոնությամբ կխափանի թշնամու դավադրությունը»։

Անդրադառնալով Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով օտարերկրյա  միջամտությունների դառը արդյունքներին և Սիրիայի կառավարության ու ժողովրդի դեմ ճգնաժամի հարուցմանը, Ֆեյսալ ալ-Մեղդադն ասել է-«Նրանք ձգտում են ճգնաժամ  հարուցել անկախ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»։

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է․-«ԱՄՆ-ն  ​​և Արևմուտքը չեն հանդուրժում զարգացած  և անկախ իսլամական երկրներին, և բոլորը տեսան, թե  ԱՄՆ-ն  ​​և նրա դաշնակիցներն ինչ արեցին Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի հետ»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական համագործակցություն ունի Սիրիայի հետ, և դրա ապացույցն է  Սիրիայում տիրող ճգնաժամի ժամանակ  այս երկրի օրինական կառավարությանը և տարբեր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Ասադի կառավարությանը ցուցաբերված Թեհրանի աջակցությունը։