Սաֆարի. Իրանը շահագրգռված է IORA-ի շրջանակում մեծացնել գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i185116-Սաֆարի._Իրանը_շահագրգռված_է_iora_ի_շրջանակում_մեծացնել_գործունեությունը
Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալն ասել է.«Իրանը շահագրգռված է IORA-ի շրջանակներում ակտիվ գործունեություն ծավալել, հատկապես միջազգային միջանցքներում և տարանցումներում և հակված է ընդլայնելու գործընկերային հարաբերությունները»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2022 14:59 Asia/Tehran
  • Սաֆարի. Իրանը շահագրգռված է IORA-ի շրջանակում մեծացնել գործունեությունը

Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալն ասել է.«Իրանը շահագրգռված է IORA-ի շրջանակներում ակտիվ գործունեություն ծավալել, հատկապես միջազգային միջանցքներում և տարանցումներում և հակված է ընդլայնելու գործընկերային հարաբերությունները»։

Հնդկական օվկիանոսի ավազանի երկրների ասոցիացիային (IORA) անդամակցում են  23 երկրներ, այդ թվում են՝  Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Իրանը, Սինգապուրը, Մալայզիան, Ինդոնեզիան, Թաիլանդը, Շրի Լանկան, Ավստրալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Եմենը, Բանգլադեշը, Քենիան, Մավրիկիոսը, Տանզանիան, Մադագասկարը, Մոզամբիկը, Սեյշելները, Ֆրանսիան և այլն:

Ասոցիացիան  իր գործունեությունն սկսել է  1997 թվականին:

Մեհդի Սաֆարին  IORA-ի  նիստում ունեցած ելույթում ասել է. «Հնդկական օվկիանոսը, որպես աշխարհի երրորդ ամենամեծ օվկիանոսը,  կապում է երկրներն ու նավահանգիստները: Այս օվկիանոսով է անցնում  միջազգային փոխադրումների 50 տոկոսը  և նավթ փոխադրող նավերի երկու երրորդը։

Նա հավելել է.« Տարածաշրջանային համագործակցությունը նպաստում   է կայուն աճին, և  IORA-ի անդամ երկրները դրան մասնակցում են որպես ամբողջության մի մաս»:

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս IORA-ի հնարավորություններին՝ Սաֆարին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է IORA-ի շրջանակներում ակտիվ գործունեություն ծավալել, հատկապես միջազգային միջանցքներում և տարանցումներում և  հակված է ընդլայնելու գործընկերային հարաբերությունները»։