Իրանի հյուսիս-արևմուտքում ձերբակալվել է 10 մարդ՝ Մոսադի հետ համագործակցության մեղադրանքով
https://parstoday.ir/hy/news/iran-i185174-Իրանի_հյուսիս_արևմուտքում_ձերբակալվել_է_10_մարդ_Մոսադի_հետ_համագործակցության_մեղադրանքով
Իրանի դատական ​​իշխանության տեղեկատվական կենտրոնը հայտարարել է սիոնիստական ​​«Մոսադ» լրտեսական գործակալության հետ համագործակցության մեղադրանքով 10 մարդու ձերբակալության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2022 13:19 Asia/Tehran
  • Իրանի հյուսիս-արևմուտքում ձերբակալվել է 10 մարդ՝ Մոսադի հետ համագործակցության մեղադրանքով

Իրանի դատական ​​իշխանության տեղեկատվական կենտրոնը հայտարարել է սիոնիստական ​​«Մոսադ» լրտեսական գործակալության հետ համագործակցության մեղադրանքով 10 մարդու ձերբակալության մասին։

Այս մարդկանց հիմնական գործողությունները եղել են Արևմտյան Ատրպատական նահանգում գործող հետախուզական ուժերի բացահայտումը։ 

Այս խմբի անդամները Մոսադի հետախույզների անմիջական ղեկավարությամբ  բացահայտում էին այն ուժերին, որոնք համագործակցել են երկրի անվտանգության գերատեսչությունների հետ։ Նրանց առեւանգելով, սպառնալով ու ծեծելով՝ փորձում էին տեղեկություն ստանալ նրանցից։

Այս խմբի անդամները անմիջական կապի մեջ են եղել Մոսադի մի քանի սպաների հետ։ Այս մարդիկ գումար էին ստացել Սիոնիստական ​​ռեժիմի գործակալներից և Մոսադի սպաներից՝ իրենց առաքելությունների համար։ Այս խմբի անդամների գործողություններն իրականացվել են Արևմտյան Ատրպատական, Թեհրան և Հորմոզգան նահանգներում։

Այս խմբի անդամները հրկիզել են Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության հաստատությունների հետ առնչություն ունեցող որոշ անձանց մեքենաներն ու տները և լուսանկարներ պատրաստելով  ու «Մոսադի» սպաներին ուղարկելով կանխիկ գումար  են ստացել։