Իրանի ԱԳ նախարար. Թշնամիները մշակել են բազմաշերտ նախագիծ՝ Իրանը անապահով դարձնելու համար
(last modified Thu, 27 Oct 2022 08:42:37 GMT )
Հոկտեմբեր 27, 2022 12:12 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար. Թշնամիները մշակել են բազմաշերտ նախագիծ՝ Իրանը անապահով դարձնելու համար

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչությունը լիովին պարզ դարձրեց Իրանում ահաբեկչություն և բռնություն հրահրողների չարամիտ մտադրությունները»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հինգշաբթի օրը. Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իր ինստագրամյան էջում գրել է.«Անկասկած, ԻԻՀ-ն թույլ չի տա, որ երկրի շահերն ու ազգային անվտանգությունը խաղարկեն ահաբեկիչներն ու մարդու իրավունքների հավակնորդ օտարերկրյա միջամտողները»։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին անդրադառնալով Շիրազի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Մարդու իրավունքների կեղծ պահանջատերերը, իրենց ակնհայտ մարդասիրական հայտարարությունների և կեղծ պնդումների հետևում, ցանկանում էին բռնության և Իրանի ժողովրդի արյունահեղության հենց այս տեսարանները»:

Երեկ երեկոյան Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած թաքֆիրական ահաբեկչության հետևանքով նահատակվել է 15, վիրավորվել՝ 19 մարդ։

Ֆարս նահանգի ոստիկանության պետը մի անձի համարել է այս հարձակման հեղինակը, որը ձերբակալվել է։

Ֆարս նահանգի գլխավոր դատախազությունը հայտարարել է նաև, որ ձերբակալվածը հարցաքննվում է։Մի իրազեկ աղբյուրը Ֆարս գործակալության թղթակցին հայտնել է, որ այս ահաբեկչության հեղինակի անունը Համեդ Բադախշան է, ով 23 տարեկան է։

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ այս ահաբեկչության հեղինակը իրանցի չէ։