Իրանը քննադատել է Սիոնիստական ռեժիմին աջակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մոտեցումը
Քննադատելով ԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ընդգծել է.« Պաղեստինի հարցում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս անարդյունավետ մոտեցումը միայն խրախուսում և քաջալերում է Սիոնիստական ռեժիմին»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ամիր Սաիդ Իրավանին ասել է.«Սիոնիստական ռեժիմը շարունակում է պնդել իր ապարտեիդի մոտեցման վրա, ներառյալ էքսպանսիոնիզմը, բռնաճնշումները, պաղեստինցիների մարդու իրավունքների համակարգված ոտնահարումը անմեղ մարդկանց, կանանց և երեխաների սպանությունները, պաղեստինցիների ունեցվածքի գողության և ոչնչացման և նրանց տներից բռնի վտարման միջոցով»:
Իրավանին հավելել է.«Այսօր Գազան դարձել է աշխարհի ամենամեծ բանտը և շատ մարդիկ, այդ թվում կանայք և երեխաներ, բախվում են հիմնարար իրավունքների ծանր զրկանքների և ոտնահարման հետ: Սա հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային օրենքների ու նորմերի խախտում, միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգ»:
Իրվանին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցություն է հայտնում, Սիոնիստական ապարտեիդի ռեժիմի ճնշումների և ագրեսիայի դեմ Պաղեստինի օրինական իրավունքների վերակնգնմանը մինչև օկուպացիայի ավարտը: