Իրանը լուսանկարներում- Կարմիր Հակինթի գեղեցկությունն աշնանային ոսկե տերևների արանքում
https://parstoday.ir/hy/news/iran-i185710-Իրանը_լուսանկարներում_Կարմիր_Հակինթի_գեղեցկությունն_աշնանային_ոսկե_տերևների_արանքում
Աշնան օրերին Իրանում նռան բերքահավաքը առանձնահատուկ գեղեցկություն ունի և կարմիր հակինթն աչք է շոյում ոսկե տերևների արանքում:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Հոկտեմբեր 31, 2022 17:13 Asia/Tehran

Աշնան օրերին Իրանում նռան բերքահավաքը առանձնահատուկ գեղեցկություն ունի և կարմիր հակինթն աչք է շոյում ոսկե տերևների արանքում:

Սպահանի Շահրռեզա քաղաքի Սեյեդ Ալի Աքբար գյուղը հայտնի է ոչ միայն իր ուխտավորներով, այլև իր կարմիր ու հյութալի ընտիր նռներով:

Շահռեզա քաղաքում աշնան գեղեցկություններից է նռան բերքահավաքը, որը քաղաքի պատմական կառուցվածքի և նռան այգիների ճարտարապետական ձևի հետ միասին գրավում են զբոսաշրջիկներին:

Սեյեդ Ալի Աքբար գյուղի այգեպաններից և զբոսաշրջության ոլորտի ակտիվիստներից Մեհրդադ Ղոլամին  Iran Press լրատվական գործակալության թղթակցին ասել է.«Ամեն տարի նոյեմբերի սկզբին կայանում է նռան փառատոն, որն ընդառաջվում է զբոսաշրջիկների կողմից.:

Նուռն աշնանն ու ձմռանը սիրված ու համեղ միրգ է, իսկ Իրանում հին ժամանակներից ավանդույթ է եղել, որ Յալդայի գիշերվա գլխավոր մրգերից մեկը նուռն է։ Նուռը բազմաթիվ բուժիչ հատկություններով միրգ է, որը Իրանից բացի, շատ սիրված է աշխարհի այլ շրջաններում: