Նոյեմբեր 06, 2022 12:16 Asia/Tehran
  • Ներկայացվել է իրանական «Սայադ 4B» հրթիռը

Իրանում հաջողությամբ ավարտվել է հեռահար թիրախների համար նախատեսված, արդիականացված «Բավար 373» համակարգի փորձարկումը «Սայադ 4B» հեռահար հրթիռով։

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փորձարկման ժամանակ հեռահար թիրախը հայտնաբերվել է ավելի քան 450 կմ հեռավորության վրա՝ «Բավար 373» համակարգի օպտիմիզացված ռադարի կողմից,  խոցվել մոտ 405 կմ հեռավորության վրա  և ամբողջությամբ ոչնչացվել  ավելի քան 300 կմ հեռավորության վրա:

«Սայադ 4B» հեռահար հրթիռն աշխատում է պինդ վառելիքով: Առաջին անգամ լիարժեք գնահատվել է համակարգի օպերատիվությունը:

Հրթիռի հեռահարությունը 200-ից հասցվել է 300 կմ-ի, իսկ հարվածի բարձրությունը՝ 27-ից 32 կմ-ի։

ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին արդիականացված «Բավար 373» համակարգի և «Սայադ 4B» հրթիռների  շնորհանդեսի  ժամանակ հայտարարել է. «Բավար 373» համակարգը, հեռահար օդային թիրախներին, բալիստիկ հրթիռներին և բոլոր տեսակի կործանիչներին դիմակայելու ժամանակ 305 կիլոմետր հեռավորության վրա խոցել է սահմանված թիրախները»։

Պաշտպանության նախարարը հավելել է. «Պաշտպանության նախարարությունը զինված ուժերին սպառազինություն և տեխնիկա է տրամադրում՝ սպառնալիքների դեմ պայքարելու և սահմանները, հատկապես օդային սահմանները պաշտպանելու համար»։

Նա ընդգծել է. «Նշված համակարգն ունի 6 թիրախ հայտնաբերելոււ և ոչնչացնելու հնարավորություն։ Ժամանակակից տեխնոլոգիաներ ունեցող աշխարհի շատ երկրներ ձգտում են ունենալ նման համակարգ»։

Պիտակ