Ադրբեջանի հետ Իրանի և Ռուսաստանի սահմանն անցնող բեռնատարների շարժն ակտիվացել է
https://parstoday.ir/hy/news/iran-i186686-Ադրբեջանի_հետ_Իրանի_և_Ռուսաստանի_սահմանն_անցնող_բեռնատարների_շարժն_ակտիվացել_է
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Իրանի և Ադրբեջանի սահմանին Աստարայի և ռուս-ադրբեջանական սահմանին Սամուրի մաքսակետերով անցնող բեռնատարների երթևեկության ավելացման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2022 14:37 Asia/Tehran
  • Ադրբեջանի հետ Իրանի և Ռուսաստանի սահմանն անցնող բեռնատարների շարժն ակտիվացել է

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Իրանի և Ադրբեջանի սահմանին Աստարայի և ռուս-ադրբեջանական սահմանին Սամուրի մաքսակետերով անցնող բեռնատարների երթևեկության ավելացման մասին։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության զգալի աճին՝ Ալիռեզա Փեյման Փաքն ասել է.-«Առևտրի այս աճը Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծմանը զուգահեռ ակտիվացրել է Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Աստարայի և ռուս-ադրբեջանական սահմանին գտնվող Սումարի  մաքսակետերով անցնող բեռնատարների երթևեկությունը»:

Փեյման Փաքը հավելել է.«Ցավոք, Իրանից Ռուսաստան ցամաքային ճանապարհին, որն անցնում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով, առկա ենթակառուցվածքները պատրաստ չեն ընդունելու ապրանքաշրջանառության այս ծավալը և խնդիրներ են ստեղծում»։

Հայտարարելով, որ Սումար մաքսակետում բեռնատարների ընդունման հնարավորությունները սահմանափակ են, և այս մաքսային ծառայությունը պետք է ընդլայնել, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասել է.-«Այս սահմանափակումներին զուգահեռ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի պատճառով ռուսական ուժերի կողմից անվտանգության ստուգումների խստացումը խնդիրներ է ստեղծել բեռնատարների համար»։