Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Իրանի վերաբերյալ Գերմանիայի կանցլերի միջամտողական և անպատասխանատու հայտարարություններից հետո, Թեհրանում այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
Ավելի վաղ, Գերմանիայի վարչապետ Օլաֆ Շոլցը Twitter-ի իր էջում հայտարարել էր, որ կաջակցի ԵՄ հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթին:
Երկուշաբթի օրը, Գերմանիայի դեսպան Հանս Էդու Մոցելի հետ հանդիպմանն Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրենը, դատապարտելով այս երկրի կանցլերի հակաիրանական անպատասխանատու հայտարարությունները, Իրանի բողոքն է ներկայացրել՝ երկրի ներքին զարգացումների վերաբերյալ Գերմանիայի կառավարության ապակառուցողական մոտեցումների կապակցությամբ:
Նա նշել է, որ Գերմանիան պատասխանատու է երկու երկրների հարաբերությունների ապագայի վրա ոչ կառուցողական հայտարարությունների և գործողությունների թողած հետևանքների համար։
Իրանում Գերմանիայի դեսպանն ասել է, որ հնարավորինս արագ Իրանի Իսլամական Հանրապետության ուղերձը կփոխանցի իր երկրի կառավարությանը։ Հանդիպմանը Գերմանիայի դեսպանին է հանձնվել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական բողոքի նոտան։