Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/iran-i186858-Գերմանիայի_դեսպանը_կանչվել_է_Իրանի_ԱԳՆ
Իրանի վերաբերյալ Գերմանիայի կանցլերի միջամտողական և անպատասխանատու հայտարարություններից հետո, Թեհրանում այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 15, 2022 07:47 Asia/Tehran
  • Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի վերաբերյալ Գերմանիայի կանցլերի միջամտողական և անպատասխանատու հայտարարություններից հետո, Թեհրանում այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Ավելի վաղ, Գերմանիայի վարչապետ Օլաֆ Շոլցը Twitter-ի իր էջում հայտարարել էր, որ կաջակցի ԵՄ հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթին:

Երկուշաբթի օրը, Գերմանիայի դեսպան Հանս Էդու Մոցելի հետ հանդիպմանն Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրենը, դատապարտելով այս երկրի կանցլերի հակաիրանական անպատասխանատու հայտարարությունները, Իրանի բողոքն է ներկայացրել՝ երկրի  ներքին զարգացումների վերաբերյալ  Գերմանիայի կառավարության ապակառուցողական մոտեցումների կապակցությամբ:

Նա նշել է, որ Գերմանիան պատասխանատու է երկու երկրների հարաբերությունների ապագայի վրա ոչ կառուցողական հայտարարությունների և գործողությունների թողած հետևանքների համար։

Իրանում Գերմանիայի դեսպանն ասել է, որ հնարավորինս արագ Իրանի Իսլամական Հանրապետության ուղերձը կփոխանցի իր երկրի կառավարությանը։ Հանդիպմանը Գերմանիայի դեսպանին է հանձնվել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական բողոքի նոտան։