Հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումն Իրանի կառավարության առաջնահերթություններից է
(last modified Wed, 16 Nov 2022 08:27:39 GMT )
Նոյեմբեր 16, 2022 11:57 Asia/Tehran
  • Հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումն  Իրանի կառավարության առաջնահերթություններից է

Իրանի փոխնախագահ և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը նշել է «Իրանի կառավարության առաջնահերթությունը հարևան և մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացումն է: Այդ կապակցությամբ, անցած ամառ տեղի ունեցավ տարածաշրջանի երկրների բնապահպանության նախարարների հանդիպումը»:

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի (COP27)  27-րդ համաժողովի աշխատակազմի ղեկավար Սամեհ Շուքրիի հետ Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում հանդիպման ժամանակ, Ալի Սելաջեն ասել է. «Չնայած ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական դաժան պատժամիջոցներին և կլիմայի փոփոխության ծրագրերի հետ կապված Իրանի նպատակները լիարժեք չքննարկելուն, Իրանում  գիտելիքի վրա հիմնված լայնածավալ առաջընթաց է գրանցվել շրջակա միջավայրի, հատկապես  հարմարվողականության ոլորտում»:

Սամեհ Շուքրին   ասել է. «Շարմ էլ Շեյխի համաժողովին փոխնախագահի մակարդակով իրանական պատվիրակության ներկայությունը ցույց է տալիս կլիմայի փոփոխության խնդրի և երկու երկրների հարաբերությունների կարևորությունը»։

Անդրադառնալով  77 խմբին անդամակցելու միջոցով Իրանի և Եգիպտոսի համագործակցությանը, Եգիօպտոսի ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների շահերը շատ դեպքերում համընկնում են: Նա հավելել է. «Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների ճկունությունը»: