Մեկնաբանություն- Հեղափոխության գերագույն առաջնորդ. Արևմուտքին զայրացրել է Իսլամական Հանրապետության առաջընթացը
(last modified Sun, 20 Nov 2022 07:42:31 GMT )
Նոյեմբեր 20, 2022 11:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հեղափոխության գերագույն առաջնորդ. Արևմուտքին զայրացրել է Իսլամական Հանրապետության առաջընթացը

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, երկուշաբթի օրը, Սպահան նահանգի մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով լիբերալ ժողովրդավարության տրամաբանությամբ տարբեր երկրների վրա արևմտյան աշխարհի գերիշխանությանն ընդգծել է

«Վերջին երեք դարերում ազատության կամ ժողովրդավարության բացակայության պատրվակով,   երկրների ռեսուրսները թալանվել են և  աղքատ Եվրոպան հարստացել է բազմաթիվ հարուստ երկրների դժբախտանալու հաշվին: Այսօր Իրանում կրոնի և իսկական ժողովրդավարության վրա հիմնված համակարգն ինքնություն է տվել սեփական ժողովրդին, կենդանացրել է նրան, և  իրականում ոչնչացրել արևմտյան լիբերալ ժողովրդավարության տրամաբանությունը»:

Ինչպես ասել է հեղափոխության գերագույն առաջնորդն Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից, ներկայացնելով կրոնական ժողովրդավարության մոդելը, դիմակայել է գոյություն ունեցող քաղաքական համակարգերին, այդ թվում՝ լիբերալ ժողովրդավարությանը և պատճառ է դարձել, որ խախտվեն գերիշխող համակարգի հավասարումները։
Հայացք նետելով Իրանի բազմակողմ առաջընթացին՝ արդյունաբերական, ռազմական և գիտական  բնագավառներում, պարզվում է, որ Իսլամական հեղափոխության օրինաչափությունն ու նպատակները ճիշտ ուղու վրա են, և թշնամիների համակողմանի քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշումները չեն կարողացել կասեցնել Իսլամական հանրապետության  ուժի բաղադրիչները։ Ինչպես օրինակ, միջազգային գիտական շրջանակների զեկույցի համաձայն, Իրանում գիտական առաջընթացի արագությունը 11 անգամ գերազանցում է աշխարհում գիտության աճի միջին արագությանը, և աշխարհում գիտության արտադրության մեջ Իրանի մասնաբաժինը 1998 թվականին 0,07�ից, 2020 թվականին աճել է 2 տոկոսի: Սա նշանակում է, որ Իրանի մասնաբաժինն աշխարհում գիտության արտադրության առումով կրկնապատկվել է երկրի բնակչության համեմատ։ Ցողունային բջիջների տեխնոլոգիայի և հետազոտության ոլորտում Իրանը համարվում է աշխարհի 10 լավագույն երկրներից: Իրանը նաև արբանյակային տեխնոլոգիաների ամբողջական ցիկլ ունեցող աշխարհի 10 երկրների թվում է ։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն իր ելույթի մեկ այլ հատվածում վերջին անկարգությունների կազմակերպիչների գլխավոր նպատակը համարել է ժողովրդին  հրապարակ հանելն ու ասել է.«Հիմա, երբ չեն հաջողել ժողովրդին հրապարակ բերել, անկարգություններ  են կատարում, որպեսզի  հոգնեցնեն պատասխանատուներին, իհարկե սխալվում են, որովհետև այս հանցագործությունները պատճառ են դառնում, որ ժողովուրդը հոգնի և նրանցից ավելի զզվի ու ատի նրանց»: 
Վերջին շաբաթների ընթացքում թշնամիներն օգտագործել են իրենց ողջ քաղաքական և մեդիա կարողությունը, Իրանում բողոքի ցույցերը, անկարգություններն ու բռնությունները սաստկացնելու համար, ներառյալ երեք ահաբեկչական հարձակումներ՝ Շիրազ, Սպահան և Իզե քաղաքներում, տասնյակ զոհերով  և վիրավորներով, համարվում են նրանց վերջին գործողությունները, Իրանում անկարգությունների ու անապահովության սաստկացման ու շարունակման համար: 
Փաստորեն, այս ընթացքում թշնամիներն համակցված պատերազմով օգտագործել են իրենց ողջ տնտեսական, քաղաքական հնարավորությունները և վիրտուալ տարածության ու արբանյակային ցանցերի հարթակը Իրանի դեմ, և նրանց նպատակներից է երիտասարդներին գայթակղելը, սերունդների, էթնիկ խմբերի ու զանազան կրոնների հետևորդների միջև  տարաձայնություններ և անջատողականություն տարածելը:
Չնայած այն հանգամանքին, որ երկրում անապահովություն և քաոս ստեղծելու համար թշնամիների համակցված  պատերազմը  պատճառել  է մարդկային, սոցիալական և տնտեսական կորուստներ ու վնասներ, սակայն ժողովրդի զգոնությունը և Իրանի հետախուզական ու անվտանգության մարմինների ջանքերը, ինչպես նախկինում, այժմ ևս  կանխել է  թշնամիների նպատակների ու դավերի իրագործումը։
Գերագույն առաջնորդն այս առնչությամբ ասել է. «Այս միջադեպերը, հանցագործությունները և ավերածությունները դժվարություններ  են ստեղծել ժողովրդի և բիզնեսի համար, բայց այս անկարգությունների հետևում և կուլիսներում գտնվող մարդիկ չեն կարող վնասել համակարգին։ Անտարակույս անկարգությունները կավարտնե և Իրանի ժողովուրդը  ավելի մեծ ուժով և ավելի լավ հոգեվիճակով կշարունակի  գնալ երկրի առաջընթացի ուղղությամբ»:

Պիտակ