Իրանին չեն հետաքրքրում հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքները․ ԻԻՀ ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/iran-i187522-Իրանին_չեն_հետաքրքրում_հարեւան_երկրների_այդ_թվում_Ադրբեջանի_տարածքները_ԻԻՀ_ԱԳ_նախարար
Իրանին չեն հետաքրքրում հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է Mehr-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2022 16:08 Asia/Tehran
  • Իրանին չեն հետաքրքրում հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքները․ ԻԻՀ ԱԳ նախարար

Իրանին չեն հետաքրքրում հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է Mehr-ը։

«Մենք Ադրբեջանին եւ Հայաստանին համարում ենք Իրանի երկու հարեւաններ եւ մեր հարաբերությունները մի կողմի հետ չենք կառուցում մյուս կողմի հաշվին»,- ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի երկրների հետ հարեւանության ու հարաբերությունների զարգացման քաղաքականությունը Իրանի առաջնահերթությունն է․ «Մեզ չեն հետաքրքրում հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հողերը։ Բայց մենք կովկասյան տարածաշրջանի բոլոր դերակատարներին հստակ հասկացրել ենք, որ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի համապատասխան արձագանքին»: