Փոխըմբռնում Իրանի տարածքով 12 միլիոն տոննա ռուսական բեռի տարանցման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i187546-Փոխըմբռնում_Իրանի_տարածքով_12_միլիոն_տոննա_ռուսական_բեռի_տարանցման_վերաբերյալ
Իրանի երկաթուղու գլխավոր տնօրենը հայտարարել է Ռուսաստանի հետ Իրանի տարածքով 12 միլիոն տոննա բեռի տարանցման շուրջ փոխըմբռնման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2022 08:57 Asia/Tehran
  • Փոխըմբռնում Իրանի տարածքով 12 միլիոն տոննա ռուսական բեռի տարանցման վերաբերյալ

Իրանի երկաթուղու գլխավոր տնօրենը հայտարարել է Ռուսաստանի հետ Իրանի տարածքով 12 միլիոն տոննա բեռի տարանցման շուրջ փոխըմբռնման մասին։

Մոսկվա կատարած երկօրյա այցի ավարտին և Ռուսական երկաթուղիների գործադիր տնօրենի հետ հանդիպումից հետո Իրանի Երկաթուղիների գործադիր տնօրեն Սեյեդ Միադ Սալեհին Twitter-ում գրել է.«Ռուսական երկաթուղիների գործադիր տնօրենի հետ փոխըմբռնման արդյունքում 12 միլիոն տոննա թիրախ սահմանելով՝ նոր էջ է բացվում Իրանի միջազգային երկաթուղային հարաբերություններում»։

Իրանի Երկաթուղիների գործադիր տնօրենը հստակեցրել է, որ Մոսկվայում CCTT երկաթուղային գագաթնաժողովում ելույթ է ունեցել Հյուսիս-Հարավ միջանցքում երկաթուղային տարանցման ոլորտում ցատկ արձանագրելու Իրանի կարողությունների և վճռականության մասին»:

ԻԻՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին տարիներին լուրջ փոփոխություններ են կրել տարբեր պատճառներով, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումներով: Երկու երկրները թեւակոխել են փոխգործակցության այնպիսի փուլ, որ եթե երկկողմ հարաբերություններում ճանաչվեն հնարավորություններն ու սպառնալիքների պաթոլոգիան, և ժամանակին վերանան խոչընդոտները, ապա նրանց միջև հարաբերությունների զարգացումը տարբեր հարթություններում, հատկապես տնտեսական հարթություններում, կծաղկի մոտ ապագայում: