Ղազախստանը փորձում է օգտվել Իրանում տարանցիկ հնարավորություններից
https://parstoday.ir/hy/news/iran-i187716-Ղազախստանը_փորձում_է_օգտվել_Իրանում_տարանցիկ_հնարավորություններից
Ղազախստանի առեւտրի զարգացման գծով փոխնախագահը կոչ է արել օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության տարանցիկ կարողությունները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 26, 2022 18:18 Asia/Tehran
  • Ղազախստանը փորձում է օգտվել Իրանում տարանցիկ հնարավորություններից

Ղազախստանի առեւտրի զարգացման գծով փոխնախագահը կոչ է արել օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության տարանցիկ կարողությունները։

Ղազախստանի Առևտրի զարգացման գծով փոխնախագահ Նուրլան Քոլբատիրովը Թեհրանում Իրանի առևտրի պալատի միջազգային փոխնախագահ Ալիռեզա Յավարիի հետ, այս երկրի առևտրի և տրանսպորտային խորհրդի համատեղ նիստում ասել է. «Ղազախստանի կառավարության կարևոր նպատակներից է օգտագործել Իրանի տարանցիկ կարողությունները»:

Քոլբատիրովը հավելել է. «Իրանը կարևոր երկիր է Ղազախստանի համար, և  երկիրը վճռական է Իրանի հետ համատեղ առևտրային հարաբերությունները զարգացնելու հարցում»։

Իրանի առևտրի պալատի միջազգային հարցերով  փոխնախագահ Ալիռեզա Յավարին նույնպես հայտարարելով որ Ղազախստանն Իրանի առաջնահերթություններից մեկն է առևտրային համագործակցության զարգացման համար և ասաց. «Իրանի հարավային նավահանգիստները, այդ թվում՝ Շահիդ Ռաջաեյի նավահանգիստը, պետք է հասանելի լինեն Ղազախստանին, որպեսզի այս երկիրը կարողանա օգտագործել այդ կարողությունները՝ զարգացնելու իր արտահանումը Հեռավոր Արևելքի երկրներ: