Մեկնաբանություն- Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ Իսրայելին Իրանի սահմանների մոտ բերելով
Ադրբեջան կատարած այցի ընթացքում, Իսրայելի ցեղապաշտ ռեժիմի գյուղատնտեսության նախարարը դիտարկել է Իրանի սահմանների մոտ Սիոնիստական ռեժիմի տեխնոլոգիայով կառուցված «Խելացի գյուղ» կոչվող հատուկ նախագիծը։
Այս խելացի գյուղը, որը գտնվում է Զանգելանում՝ Իրան- Ադրբեջան սահմանից յոթ կիլոմետր հեռավորության վրա, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների կողմից անվանվել է որպես «ազգային հպարտություն»։
Իլհամ Ալիեւի կառավարության կողմից Իսրայելի ռասիստական ռեժիմին Իրանի սահմանների մոտ բերելու հարցը նորություն չէ։ Այս խնդիրն օրակարգային է եղել 1991 թվականին Ադրբեջանի անկախության առաջին տարիներից: Թեև թվում է, թե Ադրբեջանի անկախությունից հետո առաջին երկու տասնամյակների ընթացքում, Բաքվի քաղաքական գործիչները միշտ վերապահումներ են ունեցել Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ հարաբերություններում, սակայն վերջերս Բաքվի համագործակցությունը Թել Ավիվի հետ դարձել է նորմալ և ակնհայտ առաջնահերթություն Բաքվի կառավարության քաղաքականության մեջ։
Հունգարացի լրագրողի բացահայտումների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում, Իլհամ Ալիևի կառավարությունը մարդատար ինքնաթիռներով ապօրինի ճանապարհով մեծ քանակությամբ իսրայելական զենք է տեղափոխել: Այսինքն՝ Ադրբեջանի Հանրապետության մարդատար ինքնաթիռներին հանձնարարված է եղել իսրայելական ռազմական զենքը անօրինական ճանապարհով տեղափոխել աշխարհի ռազմավարական տարածքներ՝ նպատակ ունենալով ստեղծել անկայունություն և անապահովություն այդ տարածքներում։ Իրականում Իլհամ Ալիևի կառավարությանը իսրայելական ռազմական զենքի վաճառքն առանց ակնկալիքի չի եղել:
Այս առնչությամբ ուշագրավ է երկու հարց. Նախ՝ Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները Ալիևի կառավարությանը զենք վաճառելու դիմաց Բաքվի իշխանություններից ակնկալիքներ ունեին, այդ թվում պահանջում էին՝ այդ ռեժիմի զենքի անօրինական տեղափոխումը տարբեր տարածքներ։ Երկրորդ խնդիրը Իլհամ Ալիեւի կառավարության մասնակցությունն է Սիոնիստական ռեժիմի արկածախնդրություններին։ Այս համատեքստում կասկածից վեր է, որ Իլհամ Ալիեւի իշխանության այս պահվածքն ու քայլերը չեն համապատասխանում Ադրբեջանի Հանրապետության երկարաժամկետ ազգային շահերին։
Այս շրջանակում, Բաքվի իշխանությունները, հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ենթադրելով օտարները, հատկապես Սիոնիստական ռեժիմը աջակցում է իրենց, վերջերս սպառնացել են Իրանին պատերազմով և անջատողական կարգախոսներ հնչեցրել Իրանի դեմ և Բաքվի լրատվամիջոցներին պարտադրել են խեղաթյուրել իրականությունը և Իրանի դեմ հոդվածներ գրել։
Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն արվել են մի իրավիճակում, երբ երկու հարևան և մուսուլման երկրների՝ Իրանի և Ադրբեջանի իշխանություններն, անցած երեք տասնամյակների ընթացքում տասնյակ համաձայնագրեր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին։ Մինչ Արաքսի հյուսիսային շրջանում գտնվող իշխանությունները, ենթադրելով, որ օտարներն աջակցում են Իրանի հետ հարաբերությունների լարվածությանը, անտեսել են նաև այդ պայմանավորվածությունները և փորձում են սպառնալ Իրանին՝ ելնելով օտարերկրացիների շահերից։
Այս կապակցությամբ կարելի է ասել.« Համաշխարհային հրեական գործակալության (Սուխնոտ) տեղափոխումը Ռուսաստանից Ադրբեջան և Իրանի հետ սահմանին գտնվող մահմեդական այս երկրի հողերի փոխանցումը Սիոնիստական ռեժիմին, ընդամենը փոքր օրինակ է Իրանի նկատմամբ Իլհամ Ալիևի կառավարության թշնամության»:
Մյուս կողմից, չնայած այն հանգամանքին, որ Սիոնիստական ռեժիմը մշտապես լրտեսական գործունեություն է ծավալում Իրանի սահմաններին, Թեհրանի իշխանությունները շարունակում են հանգիստ վերաբերվել Բաքվի իշխանությունների սխալ վարքագծի նկատմամբ, իսկ որոշ դեպքերում հզոր դիրքից հանդես գալ: Թեև թվում է, թե Բաքվի իշխանությունների այս գործողությունները բխում են Սիոնիստական ռեժիմի և թյուրքիզմի հոսանքի առաջարկներից, սակայն, անկասկած, դիվանագիտական նորմից դուրս նման պահվածքով, չեն իրականանա Ադրբեջանի Հանրապետության նպատակները: