Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
(last modified Mon, 28 Nov 2022 08:19:38 GMT )
Նոյեմբեր 28, 2022 11:49 Asia/Tehran
  • Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների կապակցությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու Գերմանիայի կառավարության նախաձեռնությունից և Բեռլինի միջամտողական ու անհիմն հայտարարություններից հետո, Թեհրանում այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Նոյեմբերի 28-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Գերմանիայի  «ռեժիսորությամբ», հաստատել է «Իրանում մարդու իրավունքների իրավիճակի» մասին հակաիրանական բանաձևը: 
Բանաձևի հաստատումը նշանակում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը համաձայնել է ստեղծել «փաստահավաք խումբ»՝ կապված վերջին անկարգությունների ժամանակ «Իրանի կողմից մարդու իրավունքների ոտնահարման» մեղադրանքների հետ:
Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս Օդո Մոցելին ԱԳ նախարարությունում փոխանցվել է Իրանի խիստ բողոքն այդ երկրի իշխանությունների միջամտողական և անհիմն հայտարարությունների դեմ։
Գերմանիայի դեսպանին ասվել է, որ բանաձևի ընդունումը սխալ քայլ է, և դրա հիմքում մարդու իրավունքների նկատմամբ լիովին քաղաքական և գործիքային մոտեցումն է, ինչը մերժելի է Իրանի կողմից և Թեհրանը չի համագործակցի այդ որոշման հիման վրա գործարկված որևէ մեխանիզմի հետ:
Դեսպանը նշել է, որ Իրանի բողոքը հնարավորինս շուտ կփոխանցի իր երկրի իշխպանություններին: