Ռայիսին կարևորել է Իրան-Կատար հարաբերությունների համակողմանի զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i187888-Ռայիսին_կարևորել_է_Իրան_Կատար_հարաբերությունների_համակողմանի_զարգացումը
Իրանի նախագահը կարևորել է Թեհրան-Դոհա հարաբերությունների համակողմանի զարգացումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 29, 2022 08:16 Asia/Tehran
  • Ռայիսին կարևորել է Իրան-Կատար հարաբերությունների համակողմանի զարգացումը

Իրանի նախագահը կարևորել է Թեհրան-Դոհա հարաբերությունների համակողմանի զարգացումը:

Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ բեն Խալիֆա Ալ-Թանիի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, անդրադառնալով երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունների համակողմանի զարգացմանը, կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ մինչև ցանկալի արդյունքի հասնելը: Հեռախոսազրույցում, Կատարի էմիրը նշել է, որ Իրանի հետ այդ երկրի հարաբերությունները բարեկամական են, եղբայրական և ունեն երկար պատմություն:Նա հավելել է. «Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ ռազմավարական հարաբերությունները զարգանան»:Թամիմ բեն Համադ բեն Խալիֆա Ալ-Թանին կարևորել է նաև Կատարի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: