ԻԻՀ կառավարության խոսնակ. Գերմանիան ձևացնում է, թե պաշտպանում է մարդու իրավունքները
https://parstoday.ir/hy/news/iran-i187898-ԻԻՀ_կառավարության_խոսնակ._Գերմանիան_ձևացնում_է_թե_պաշտպանում_է_մարդու_իրավունքները
Իրանի կառավարության խոսնակը նշել է.«Քաղաքական խաղերը չեն կարող Գերմանիայի կառավարությանն ազատել Իրանի ժողովրդի դեմ կատարած հանցագործության պատասխանատվությունից»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 29, 2022 09:26 Asia/Tehran
  • ԻԻՀ կառավարության խոսնակ. Գերմանիան ձևացնում է, թե պաշտպանում է մարդու իրավունքները

Իրանի կառավարության խոսնակը նշել է.«Քաղաքական խաղերը չեն կարող Գերմանիայի կառավարությանն ազատել Իրանի ժողովրդի դեմ կատարած հանցագործության պատասխանատվությունից»:

Ալի Բահադորի Ջահրոմին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Կառավարությունը, որ մի օր համագործակցում էր Իրաքի բռնապետ Սադդամի հետ՝ քիմիական զենքի կիրառմամբ Իրանի ժողովրդի, այդ թվում՝ քուրդ կանանց ու երեխաների սպանության գործում, մեկ այլ օր պաշտպանում նույն ժողովրդի դեմ ուղղված ապօրինի պատժամիջոցները, այսօր, քաղաքական նպատակներով, մարդու իրավունքների պաշտպանի ժեստ է ընդունել»:

Նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հաստատվեց «Իրանում մարդու իրավունքների իրավիճակի մասին» հակաիրանական բանաձևը:
Իրան-Իրաք պատերազմի ժամանակ, Իրանի արևմտյան շրջանների դեմ քիմիական հարձակման ժամանակ, Իրաքի բռնապետ Սադդամը կիրառել է հիմնականում գերմանական և ամերիկյան ռումբեր: Քիմիական հարձակման հետևանքով, Իրանի քաղաքացիներն այդ թվում՝ քրդերը, ողբերգական տառապանքներ են կրել: