Իրանն ու Թուրքմենստանն ընդգծել են էլեկտրաէներգիայի փոխանակման կարողությունների մեծացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i188128-Իրանն_ու_Թուրքմենստանն_ընդգծել_են_էլեկտրաէներգիայի_փոխանակման_կարողությունների_մեծացման_անհրաժեշտությունը
Իրանի Էներգետիկայի նախարարի Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում, երկուստեք ընդգծվել է էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունների ավելացման և առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2022 11:52 Asia/Tehran
  • Իրանն ու Թուրքմենստանն ընդգծել են էլեկտրաէներգիայի փոխանակման կարողությունների մեծացման անհրաժեշտությունը

Իրանի Էներգետիկայի նախարարի Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում, երկուստեք ընդգծվել է էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունների ավելացման և առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:

Ալի Աքբար Մեհրաբյանը և Թուրքմենստանի փոխվարչապետ Փուրչակովը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացումը, հատկապես՝ էլեկտրաէներգիայի ոլորտում։
Կողմերի միջև համաձայնություն է կայացել 2023 թվականին Թուրքմենստանից Իրան էլեկտրաէներգիայի  ներկրման պայմանագրի երկարաձգման շուրջ։
Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են նաև էլեկտրաէներգիայի դիմաց Իրանին Թուրքմենստանի պարտքի վճարման ուղիները, ինչպես նաև Սարխս-Մարի-Մաշհադ ցանցի երրորդ գծի կառուցման հարցը, որը կնպաստի երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալների մեծացմանը: