Իրանն ու Թուրքմենստանն ընդգծել են էլեկտրաէներգիայի փոխանակման կարողությունների մեծացման անհրաժեշտությունը
Իրանի Էներգետիկայի նախարարի Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում, երկուստեք ընդգծվել է էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունների ավելացման և առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:
Ալի Աքբար Մեհրաբյանը և Թուրքմենստանի փոխվարչապետ Փուրչակովը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացումը, հատկապես՝ էլեկտրաէներգիայի ոլորտում։
Կողմերի միջև համաձայնություն է կայացել 2023 թվականին Թուրքմենստանից Իրան էլեկտրաէներգիայի ներկրման պայմանագրի երկարաձգման շուրջ։
Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են նաև էլեկտրաէներգիայի դիմաց Իրանին Թուրքմենստանի պարտքի վճարման ուղիները, ինչպես նաև Սարխս-Մարի-Մաշհադ ցանցի երրորդ գծի կառուցման հարցը, որը կնպաստի երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալների մեծացմանը: