ԻԻՀ անվտանգության պաշտոնյա. Մոսադը տեղյակ է աշխարհում ռեժիմի սպաների ձախողման մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i188386-ԻԻՀ_անվտանգության_պաշտոնյա._Մոսադը_տեղյակ_է_աշխարհում_ռեժիմի_սպաների_ձախողման_մասին
ԻԻՀ անվտանգության պաշտոնյան ասել է. «Սիոնիստական ռեժիմի լրտեսական գործակալությունը (Մոսադ) տեղյակ է, թե ինչպե՞ս և ինչո՞ւ են այս ռեժիմի սպաները ձախողել աշխարհում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2022 10:04 Asia/Tehran
  • ԻԻՀ անվտանգության պաշտոնյա. Մոսադը տեղյակ է աշխարհում ռեժիմի սպաների ձախողման մասին

ԻԻՀ անվտանգության պաշտոնյան ասել է. «Սիոնիստական ռեժիմի լրտեսական գործակալությունը (Մոսադ) տեղյակ է, թե ինչպե՞ս և ինչո՞ւ են այս ռեժիմի սպաները ձախողել աշխարհում»։

Ըստ Tasnim լրատվական գործակալության՝ Իրանի հետախուզության պաշտոնյան, արձագանքելով Մուսադի ղեկավար Դեյվիդ Բարնի՝ Իրանի մասին վերջին հայտարարություններին ասել է. «Բնական է, որ սիոնիստները զայրանան, քանի որ չեն կարողանում վերահսկել իրենց կաբինետի անդամին, որպեսզի իրենց կառավարության տեղեկությունները չփոխանցի Թեհրանին, կամ երբ 80-ականների երիտասարդության սոցիալական ցանցերի էջերում հեռարձակվում են Թել Ավիվիի և Ղոդսի պայթյունների առցանց տեսանյութերը»:
Մոսադ ահաբեկչական կազմակերպության ղեկավար Դեյվիդ Բարնը ՀԳՀԾ-ի վերականգնմանն ուղղված ԱՄՆ-ի և Եվրամիության ջանքերին հակասող հայտարարություն է արել, նշելով, որ Թեհրանում և Քերմանշահում կպատասխանի Իրանին։
Իրանի անվտանգության աշխատակիցը Մոսադի ղեկավարի հրապարակային հայտարարություններն անվանել է Իրանի հետախուզական գործակալություններից այս ահաբեկչական կազմակերպության հաջորդական ձախողումների վկայությունը և հավելել. «Սիոնիստները սպանեցին իրենց 6 սպաներին, որպեսզի կտրեն Իրանի հետախուզական գործակալությունների գերիշխանությունը, իսկ վերջերս վերացրեցին մի քանիսին, սակայն չկարողացան խափանել Իրանի գերիշխանությունն ու չհասկացան, թե ում կողմից և ինչ մակարդակի վրա Իրանը մասնատելու իրենց դավադրության մասին տեղեկատվությունը  փոխանցվեց Թեհրանին»։