Իրանի երրորդ գեոպարկն ընդգրկվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ գեոպարկերի ցանկում
(last modified Thu, 08 Dec 2022 14:02:38 GMT )
Դեկտեմբեր 08, 2022 17:32 Asia/Tehran
  • Իրանի երրորդ գեոպարկն ընդգրկվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ գեոպարկերի ցանկում

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գեոպարկերի բարձրագույն խորհրդի անդամ՝ Ալիռեզա Ամրի Քազեմին հայտարարել է.-«Իրանի արևելյան հատվածում գտնվող Հարավային Խորասան նահանգում Թաբասի գեոպարկը,որպես Իրանի երրորդ գեոպարկ ընդգրկվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ գեոպարկերի ցանկում»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գլոբալ  գեոպարկերի բարձրագույն խորհրդի անդամ Ալիռեզա Ամրի Քազեմին ասել է.«Որպես Իրանի երրորդ համաշխարհային գեոպարկ Թաբասի գեոպարկին  կողմ է քվեարկել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գլոբալ  գեոպարկերի բարձրագույն խորհուրդը»: 

Նա հայտնել է ,որ Թաբասի  գեոպարկի անդամակցության հայտն ուղարկվել   է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ գեոպարկերի ցանց։

Ամրի Քազեմիի խոսքով՝գլոբալ գեոպարկերի ցանցին  Թաբասի գեոպարկի անդամակցության որոշումը  հրապարկվելու է առաջիկա գարնանը՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի հաստատումից հետո:

Թաբասի գեոպարկը գտնվում է Հարավային Խորասան նահանգի հյուսիս-արևմուտքում , չոր ու անապատային տարածքում: 

Այս գեոպարկում կարելի է դիտարկել Երկրագնդի էվոլյուցիան ավելի քան 540 միլիոն տարի առաջ (նախաքեմբրյան) մինչև 100 միլիոն տարի առաջ (կավճի վաղ շրջան):