Իրանը չի ընդունում տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որեւէ փոփոխություն. Ալի Ֆադավի
https://parstoday.ir/hy/news/iran-i188750-Իրանը_չի_ընդունում_տարածաշրջանում_աշխարհագրական_սահմանների_որեւէ_փոփոխություն._Ալի_Ֆադավի
Իրանը չի ընդունում տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որեւէ փոփոխություն։ Դա Թեհրանի սկզբունքային քաղաքականությունն է։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Ֆադավին, հաղորդում է Mehr-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2022 14:36 Asia/Tehran
  • Իրանը չի ընդունում տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որեւէ փոփոխություն. Ալի Ֆադավի

Իրանը չի ընդունում տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որեւէ փոփոխություն։ Դա Թեհրանի սկզբունքային քաղաքականությունն է։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Ֆադավին, հաղորդում է Mehr-ը։

Խոսելով Ադրբեջանի հետ հյուսիսային ընդհանուր սահմաններում ԻՀՊԿ-ի վերջին զորավարժությունների մասին՝ նա նշել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որեւէ փոփոխություն։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վեճը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհագրության փոփոխության։ Դա կարեւոր հարց է»,-ասել է Ֆադավին։

Նա նաեւ հայտնել է, որ Իրանի իշխանությունները ձերբակալել են շատ լրտեսների, որոնք կապ են ունեցել իսրայելական հատուկ ծառայությունների հետ: