Լիբանանում Իրանի դեսպանը հանդիպել է մի խումբ լրագրողների և ակտիվիստների հետ
Մի խումբ լրագրողների և ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, Լիբանանում Իրանի դեսպանն անդրադարձել է տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոջթաբա Ամանին Բեյրութում Իրանի դեսպանատանը հյուրընկալել է Լիբանանի մի խումբ լրագրողների և ակտիվիստների:
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Լիբանանի ներքին խնդիրները, տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի վարած արտաքին քաղաքականությունը և հակաիրանական ապօրինի պատժամիջոցների վերացմանն ուղղված Վիեննայի բանակցությունների վիճակը:
Դեսպանը նշել է, որ Իրանը որևէ կերպ չի միջամտում Լիբանանի ներքին խնդիրներին և հարգում է այդ երկրի ժողովրդի կարծիքը:
Անդրադառնալով միջուկային բանակցությունների վերջին վիճակին, Ամանին նշել է. «Իրանը համոզված է, որ լավ և կայուն համաձայնագրի համար անհրաժեշտ է գնալ դիվանագիտության ուղով, սակայն չի զիջելու իր կարմիր գծերի՝ ժողովրդի շահերի ապահովման հարցում»: