Իրանում Հայաստանի դեսպան. Երկկողմ առևտրային հարաբերությունները լավ մակարդակի վրա են
https://parstoday.ir/hy/news/iran-i189448-Իրանում_Հայաստանի_դեսպան._Երկկողմ_առևտրային_հարաբերությունները_լավ_մակարդակի_վրա_են
Գոհունակություն հայտնելով երկու հարևան երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, Թեհրանում ԻԻՀ դեսպանն ասել է. «Իրան-Հայաստան առևտրային հարաբերությունները լավ մակարդակի վրա են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2022 07:29 Asia/Tehran
  • Իրանում Հայաստանի դեսպան. Երկկողմ առևտրային հարաբերությունները լավ  մակարդակի վրա են

Գոհունակություն հայտնելով երկու հարևան երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, Թեհրանում ԻԻՀ դեսպանն ասել է. «Իրան-Հայաստան առևտրային հարաբերությունները լավ մակարդակի վրա են»։

ԻՌՆԱ-ի կիրակի օրվա հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը, Շաքարեղեգի և օժանդակ արդյունաբերության զարգացման ակզմակերպությանը կից Razi Yeast and Alcohol ընկերություն կատարած այցի ընթացքում, առաջարկել է ավելացնել Հայաստան խմորիչի արտահանուման ծավալը:
Դեսպան Ավագյանն ասել է. «Անցյալ տարի ընկերությունը Հայաստան է արտահանել 450 տոննա խմորիչ, ինչը վկայում է սննդի արդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև փոխանակումների բարձր մակարդակի մասին»։
Անդրադառնալով երկու երկրների համագործակցության մեծ ներուժին, Ավագյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Razi Yeast and Alcohol ընկերությունը Հայաստանում կունենա գործընկեր և համագործակցությունը կավելանա։