Իրանի բանակցային խմբի խորհրդական. Սիոնիստական ռեժիմը չի կարող վնասել Իրանի միջուկային ծրագրին
Իրանի բանակցային խմբի խորհրդականն ասել է.«Սիոնիստական ռեժիմը Իրանի խաղաղ միջուկային ծրագրին լուրջ վնաս հասցնելու կարողություն չունի»։
Իրանի բանակցային թիմի խորհրդական՝ Մոհամմադ Մարանդին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում, ի պատասխան Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված ջանքերի մասին հարցմանը, հավելել է. «Երկու կողմերը շատ մոտ են համաձայնության, և կասկած չկա, որ իրանցիները տեխնիկական մակարդակով ի վիճակի են ստեղծել միջուկային զենք, բայց նրանք որոշել են միջուկային զենք չարտադրել և չեն ցանկանում միջուկային զենք ունենալ»։
Նշելով, որ ԱՄՆ-ն այն վիճակում չէ, որ թույլ չտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, Մարանդին նշել է, որ իրավիճակն արագորեն փոխվում է, և Ուկրաինայում պատերազմն արագացնում է զարգացումներն աշխարհում, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը պետք է վերանայի տարածաշրջանում իր քաղաքականությունները և պետք է սովորի Իրանի հետ գործակցելու ձևը:
Իրանի պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին փուլն ավարտվել է 2022 թվականի օգոստոսի 8-ին՝ Վիեննայում չորս օր տեւած բանակցություններից հետո։
Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ եթե ամերիկյան կողմն իրատեսորեն գործի, ապա հնարավոր է համաձայնության գալ։