Դառը ծիծաղ անհիմն ստի վրա. Ի՞նչ է կատարվում Իրանի կանանց կալանավայրում
https://parstoday.ir/hy/news/iran-i189614-Դառը_ծիծաղ_անհիմն_ստի_վրա._Ի_նչ_է_կատարվում_Իրանի_կանանց_կալանավայրում
Վերջերս վիրտուալ միջավայրում և ընդդիմադիր ԶԼՄ-ներում շշուկներ են տարածվում Իրանում կալանավորված կանանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասին, ինչը մտահոգություններ էր առաջացրել հասարակության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2022 12:57 Asia/Tehran

Վերջերս վիրտուալ միջավայրում և ընդդիմադիր ԶԼՄ-ներում շշուկներ են տարածվում Իրանում կալանավորված կանանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասին, ինչը մտահոգություններ էր առաջացրել հասարակության մեջ:

«Իրան պրես»-ի հաղորդմամբ, կանանց կալանավայրում բանտարկյալների հետ կյանքը ցույց է տալիս, որ լիովին կանացի միջավայրում իրար կողքի ապրում և աշխատում են և այն ամենը ինչ անհանգստացնում է նրանց ու իրենց ընտանիքներին հենց այս անհիմն ստերն են, որ դժվարացնում են կալանքի օրերն համբերելը: 

Սեպտեմբերի վերջերից սկսած Իրանի տարբեր տարածաշրջաններում  մի շարք անկարգություններ  տեղի ունեցան: Հենց առաջին իսկ օրերին ակնհայտ էր ավանդական ու արդիական որոշ ԶԼՄ-ների դերը այս անկարգությունների տարածման մեջ: 

Այս անկարգություններին ԱՄՆ-ի ու երբեմն Եվրոպայի պետայրեր, նրանց ԶԼՄ-ներն ու նաև պարսկալեզու ընդդիմդիր լրատվամիջոցներ, Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության կարգախոսով անվերապահորեն աջակցեցին խռովարարներին ու ժողովրդի անվտանգությունը խաթարողներին: 

Լոնդոնում գործող BBC Farsi և Iran International  երկու լրատվամիջոցները մեծ դերակատարություն են ունեցել Իրանում բողոքները խռովությունների վերածելու և անկարգությունների ահագնացման գործում: