ԻԻՀ ԱԳ նախարարը կարևորել է Իրանի տարածքով Թուրքմենստանի գազի տարանցումը
(last modified Wed, 21 Dec 2022 08:30:22 GMT )
Դեկտեմբեր 21, 2022 12:00 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը կարևորել է Իրանի տարածքով Թուրքմենստանի գազի տարանցումը

Անդրադառնալով Իրան-Թուրքմենստան համագործակցությանն ԻԻՀ ԱԳ նախարարը կարևորել է Իրանի տարաքով թուրքմենական գազի տարանցումը:

Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը և Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները:
Շնորհավորելով Թուրքմենստանի չեզոքության տարելիցի կապակցությամբ, Ամիր Աբդոլլահյանն անդրադարձեկլ է երկու երկրների համագորակցությանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, միևնույն ժամանակ կարևորելով Իրանի տարածքով թուրքմենական գազի տարանցումը: 
Թուրքմենստանի  ԱԳ նախարարն անդրադարձել է հաջորդ տարի համատեղ տնտեսական հանձնաժողովի հանդիպում անցկացացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը, նշելով, որ իր երկիրն Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու հարցում որևէ սահմանափակում չունի:
Մերեդովը կարևորել է երկու երկրների համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՏՀԿ-ում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում։
Դատապարտելով Շիրազ քաղաքի Շահ Չերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությունը, Թուրքմենստանի ԱԳ նախարարն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել միջազգային սկզբունքների համաձայն համագործակցել Իրանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում:
Իրանի 13-րդ կառավարության որդեգրած հարևանության քաղաքականության շրջանակներում,  Իրանի և Թուրքմենստանի միջև հարաբերություններն ընդլայնվում են: