Միջազգային հարաբերությունների հայ գիտաշխատող.Հայաստանում բարձրացել է Իրանի վարկանիշը
Հայաստանում միջազգային հարաբերությունների ավագ գիտաշխատողն ընդգծել է.-«Անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում, որպես բարեկամ երկիր Իրանի վարկանիշն էլ ավելի է բարձրացել այն բանից հետո, երբ Թեհրանը որպես կարմիր գիծ հայտարարեց Կովկասում միջազգային սահմանների պահպանումը»:
Հայաստանում միջազգային հարաբերությունների ավագ գիտաշխատող Ժանա Վարդանյանը Թեհրանում Կովկասագիտության ինստիտուտի գումարած նիստում շատ լավ գնահատեց Թեհրանի և Երևանի քաղաքական հարաբերությունների մակարդակը: Նա ասաց.-«Երկու երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունները դեռևս զարգանալու մեծ ներուժ ունեն և քաղաքական հարաբերությունների չափ չեն ընդլայնվել»։
Վարդանյանը հավելեց. -«Նոր տարվա սկզբին (2023թ.) Հայաստանում կբացվի Իրանի առևտրային կենտրոնը, և շատ լավ է, որ միաժամանակ կսկսի գործել նաև երկու երկրների տեղեկատվական համատեղ կենտրոնը»։
Ժանա Վարդանյանն անդրադառնալով նաև Սյունիքի ավանդական ճանապարհի լեռնային բնույթին, հիշեցրեց, որ Հայաստանը կառուցում է հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհ, և հավանաբար դրա կառուցմանը կմասնակցեն նաև իրանական ընկերությունները, և այս ճանապարհի ավարտով Հայաստանի կողմից մեծապես կլուծվի առևտրի նյութատեխնիկական խնդիրը։
Հերքելով Զանգեզուրի միջանցքի առկայությունը, Վարդանյանն ասաց.-«2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության մեջ, որը ստորագրվել է հակամարտող կողմերի միջև, Զանգեզուրի միջանցք անվամբ ոչ մի բառ, ոչ մի կետ չկա, այլ միայն ակնարկվել է «Լաչինի միջանցք»-ին: Հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքում պետք է տեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ»։