Իրանի հետախուզության նախարարություն. «Մոսադի» չորս օպերատիվ խմբեր հայտնաբերվել և ձերբակալվել են
Դեկտեմբեր 22, 2022 13:37 Asia/Tehran
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է. «Սիոնիստական լրտեսական գործակալության (Մոսադ) չորս օպերատիվ խմբեր հայտնաբերվել և ձերբակալվել են Իրանի անվտանգության ուժերի կողմից»։
Իրանի հետախուզության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ անվտանգության ուժերի ջանքերի շնորհիվ բացահայտվել են «Մոսադ» լրտեսական կազմակերպության չորս օպերատիվ խմբեր, որոնց բոլոր անդամները ձերբակալվել են»։
Կեղծ ու հանցավոր Սիոնիստական ռեժիմը, չարաշահելով Իրանի որոշ շրջաններում տեղի ունեցած անկարգությունները, ուղղորդելով օպերատիվ խմբերին, փորձել է մի քանի ահաբեկչական գործողություններ իրականացնել Իրանում սակայն, բոլոր ահաբեկիչները ձերբակալվել են։
Պիտակ