Ընդգծվել է Իրանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
(last modified Fri, 23 Dec 2022 08:15:38 GMT )
Դեկտեմբեր 23, 2022 11:45 Asia/Tehran
  • Ընդգծվել է Իրանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարներն ընդգծել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը։

Հինգշաբթի օրն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հոկստրայի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և միջազգային հարցերի շրջանակ:
Անդրադառնալով Իրանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների 400 տարվա անցյալին՝ Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը։
Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հոքստրան այս հանդիպմանն ընդգծել է քաղաքական և հյուպատոսական հարցերի շուրջ երկկողմ բանակցությունները շարունակելու կարևորությունը և պատրաստակամություն է հայտնել անցկացնել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ։