Թեհրանը ձմռան երրորդ օրը ծածկվել է սպիտակ ձյան սավանով
https://parstoday.ir/hy/news/iran-i189874-Թեհրանը_ձմռան_երրորդ_օրը_ծածկվել_է_սպիտակ_ձյան_սավանով
Իրանի շատ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Թեհրանում առատ ձյուն է տեղացել:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Դեկտեմբեր 24, 2022 13:12 Asia/Tehran

Իրանի շատ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Թեհրանում առատ ձյուն է տեղացել:

Ձյան առատ տեղումները սկսվել են ուրբաթ գիշեր և  շաբաթ օրը Թեհրանը  ծածկվել է սպիտակ ձյան սավանով: 

Իրանի արևմուտքի և հյուսիս-արևմուտքի տարբեր շրջաններում, Սպահանում, Լորեստանում և Կենտրոնական նահանգում ձմռան երրորդ օրը ձյուն է տեղում: 

Վաղը նաև արևմտյան, կենտրոնական, արևելյան, հյուսիսարևելյան նահանգներում և կենտրոնական Զագրոսի բարձունքներում և Ալբորզի լանջերում, իսկ երկուշաբթի օրը Կասպից ծովի ափամերձ  նահանգներում, հյուսիսարևելյան Հորմոզգանում և հարավային Քերմանում և Սիստան ու Բալուչեստանում շարունակվելու  են հորդառատ անձրևները: