Թեհրանում տեղի կունենա «միաստվածային կրոնների» նահատակների ոգեկոչման արարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i190078-Թեհրանում_տեղի_կունենա_միաստվածային_կրոնների_նահատակների_ոգեկոչման_արարողությունը
Հաջորդ ամիս Թեհրանում տեղի կունենա «միաստվածային կրոնների» այդ թվում՝ հայ, հրեա և զրադաշտական նահատակների ոգեկոչման արարողությունը:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Դեկտեմբեր 27, 2022 14:02 Asia/Tehran

Հաջորդ ամիս Թեհրանում տեղի կունենա «միաստվածային կրոնների» այդ թվում՝ հայ, հրեա և զրադաշտական նահատակների ոգեկոչման արարողությունը:

Նահատակների ոգեկոչման արարողության անցկացումը համակարգելու նպատակով  նիստը կայացել է Թեհրանի Նահատակների և անձնուրացների հարցերով զբաղվող հիմնադրամի  պատասխանատուների,  հայկական, հրեական և  զրադաշտական​​միությունների ղեկավարների, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և աշխարհազորային ուժերի (Բասիջի) որոշ հրամանատարների  մասնակցությամբ և  նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում միջոցառումը շքեղ կազմակերպելու համար: 

Իրանահայերը ևս մուսուլմանների հետ միասին մշտապես ակտիվ ներկայություն են ունեցել Իրանի վերիվայրումներում, հաջողություններում և պատմության բոլոր փուլերում: Իրանի իսլամական հեղափոխության և սրբազան պաշտպանության 8 տարիների ընթացքում նրանց դերակատարությունը և հանուն հայրենիքին նվիրած նահատակները վկայում են Իրանի քաղաքակրթության և մշակույթի  զարգացման գործում  նրանց ակտիվ մասնակցության մասին: