Թեհրանում տեղի կունենա «միաստվածային կրոնների» նահատակների ոգեկոչման արարողությունը
Հաջորդ ամիս Թեհրանում տեղի կունենա «միաստվածային կրոնների» այդ թվում՝ հայ, հրեա և զրադաշտական նահատակների ոգեկոչման արարողությունը:
Նահատակների ոգեկոչման արարողության անցկացումը համակարգելու նպատակով նիստը կայացել է Թեհրանի Նահատակների և անձնուրացների հարցերով զբաղվող հիմնադրամի պատասխանատուների, հայկական, հրեական և զրադաշտականմիությունների ղեկավարների, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և աշխարհազորային ուժերի (Բասիջի) որոշ հրամանատարների մասնակցությամբ և նախապատրաստական աշխատանքներ են տարվում միջոցառումը շքեղ կազմակերպելու համար:
Իրանահայերը ևս մուսուլմանների հետ միասին մշտապես ակտիվ ներկայություն են ունեցել Իրանի վերիվայրումներում, հաջողություններում և պատմության բոլոր փուլերում: Իրանի իսլամական հեղափոխության և սրբազան պաշտպանության 8 տարիների ընթացքում նրանց դերակատարությունը և հանուն հայրենիքին նվիրած նահատակները վկայում են Իրանի քաղաքակրթության և մշակույթի զարգացման գործում նրանց ակտիվ մասնակցության մասին: