Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Օմանի սուլթանին
Չորեքշաբթի օրն ԻԻՀ ԱԳ նախարարը Մուսկատում հանդիպել է Օմանի սուլթան Հեյսամ բին Սարեք Ալ Սայիդին և նրան փոխանցել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղերձը:
Այցի շրջանակներում Աբդոլլահյանի հանդիպումներ կունենա նաև Օմանի այլ պաշտոնյաների հետ:
Չնայած Պարսից ծոցում տիրող լարվածությանը և ԱՄՆ-ի վարած իրանաֆոբիայի քաղաքականությանն Իրան-Օման հարաբերությունները վերջին տասնամյակների ընթացքում մշտապես հիմնված են եղել հարգանքի և փոխադարձ շահի ապահովման վրա:
Օմանի իշխանություններն Իրանին համարում են մեծ հարևան և համոզված են, որ Թեհրանի եհտ հարաբերությունները հիմնված են իրատեսության վրա:
Իրանի և Օմանի միջև չկան տարածքային ու սահմանային վեճեր, իսկ Մուսկատին Թեհրանի ցուցաբերած աջակցությունը պահպանվում է Օմանի պատմական հիշողության մեջ: